Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Երբ նպատակասլաց և սիստեմատիկ փլուզում են երկրի կրթական համակարգը

Երբ նպատակասլաց և սիստեմատիկ փլուզում են երկրի կրթական համակարգը
04.11.2024 | 16:03

Մարդկանց կողմից ամենաանհավանական բովանդակությամբ մանիպուլյացիաների ենթարկվելու գաղտնիքը կայանում է նրանում, որ մանիպուլացվողները լիովին անտեղյակ են և չունեն բավարար գիտելիքներ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։

Սիստեմային մակարդակի մանիպուլյացիաների հաջողությունն էլ, իր հերթին, հասանելի է միայն այն դեպքում, եթե ամբողջական ժողովուրդն է լողում անտեղյակության ու տգիտության ծովում։

Իսկ նման արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե նպատակասլաց և սիստեմատիկ կերպով փլուզում ես երկրի կրթական համակարգը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ